Քննարկվում է Ելք դաշինքի ապագայի հարցը. Ինչ է սպասվում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քննարկվում է Ելք դաշինքի ապագայի հարցը. Ինչ է սպասվում

ԱԺ Ելք խմբակցության ղեկավարի հարցը այս փուլում չի քննարկվում, քանի որ դաշինքի ապագայի հարցն է քննարկվում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ քննարկում են, թե ապագայում ինչպիսին պետք է լինի դաշինքը: Այն, ինչ կա ստորագրված հուշագրով, բոլոր նորմերով, ըստ նրա, այսօր ուժի մեջ է:

Թե ի՞նչ են քննարկում ապագայի մասով, որոշում են, թե ինչպե՞ս մասնակցեն ընտրություններին, հարցին Մարուքյանը պատասխանեց. «Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ այդ հարցը»:

Հստակեցմանը, թե արդյոք միասին չեն մասնակցելու ընտրություններին, ի՞նչն  են քննարկում, նա պատասխանեց, որ կան նոր իրողություններ, այդ իրողությունների լույսի ներքո տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ:

Հարցին, որ եթե որոշվի առանձին մասնակցության հարցը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կմտնի՞ ընտրապայքարի մեջ, Էդմոն Մարուքյանը նման պատասխան տվեց. «Այսինքն՝ եթե մենք որևէ դաշինքում չկանք, ուրեմն կարող ա լուծարվե՞նք: Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք»:

lragir.am



Նման նյութեր