Բելլա Լալայանի հրապարակումը. «Արցախի հյուսիս-արևելյան սահմանն է. մարտական այս դիրքը եզակիներից է այն առումով , որ այն մխրճված է թշնամու տարածք…
այսինքն, այս դիրքը աջ ու ձախ կողմերից պետք է հսկի թշնամու տեղաշարժը…
երեկ այս դիրքում աշխատանքային եռուզեռ էր…
մթնոլորտը՝ ուրախությամբ հագեցած ՝ զինվորների համար սպասված իրադարձության օր է…
ԱԱԾ հատուկ ջոկատայինների հերթական այցելության վայրը, արդեն պաշտոնաթող պետ Արշավիր Ղարամյանի և պաշտոնաթող տեղակալ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ, այս անգամ այս դիրքն էր…
եկել են զինվորի անվտանգության երաշխիքը ապահովելու !
ես պարզապես հմայված նայում էի տղաներին. տեղ հասնելուն պես անցան գործի…
հստակ երևում էր, որ տղաներն արդեն այնքան են նույն գործը արել, որ փակ աչքերով էլ կարող էին գործը գլուխ բերել…
ոնց որ համր կինո նայելիս լինեի…
հետաքրքիր զգացողություն էր. մեղմ քամի ՝ ծղոտի ու կանաչ խոտի բույրով հագեցած, որ վալս էր պարում անընդհատ ճռռացող ծղրիդների ձայնի ու նրանց ճռռոցին ներդաշնակ ծտերի ծլվլոցի ներքո… ու այդ սիմֆոնիային ներդաշնակ քլունգի , բահի, երկաթի խուլ ձայները ու տղաների անխոս զբաղվածությունը…
ու երկու կողմից թշնամու դիրքերը …
վերջը, մի քանի ժամ ակտիվ տեմպով աշխատանքից հետո , դիրքի կացարանում, երբ արդեն մութը թանձրացել էր, վառվեց լույսը !
մարտական ևս մեկ դիրք զինվեց հզոր կամերայով համալրված դիտարկման համակարգով կենտորնական շտաբի հետ ստեղծվեց հաղորդակցման ապահով կապ մարտական հաշվարկի տղաների հետ անցկացվեց ուսուցողական դաս՝ դիտարկման համակարգին տիրապետելու համար և իհարկե համակարգի սնուցումը ապահովելու համար տեղադրվեցին արևային էներգիայի մարտկոցներ…
այսպես ևս մեկ դիրք ստացած անվտանգության երաշխիք !
հիշեցնեմ, որ այս գործընթացը սկսվել է մոտ 3 տարի առաջ և մնացել է մի երկու դիրք ՝ գործը ավարտին հասցնելու համար»: