ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ կոշտ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: «Տեղեկացա, որ Աժ-ում շրջանառվում է մի տարօրինակ ու ժամանակավրեպ օրինագիծ՝ բարեգործության մասին անվանմամբ ու հիասթափվեցի: Պարոն վարչապետ, եթե մի ոլորտի մասին կարգավորում եք ուզում տալ ու բարեգործության հիմնական 90-95 տոկոսը կատարվում է Ծառուկյանի կողմից, խորհրդակցե՞լ եք նրա հետ: Ուսանողներ, սպորտսմեններ, գյուղոլորտ… ով դիմում է Ծառուկյանին, մշտապես կանգնած է կողքին ու մեծ բեռ է վերցրել իր վրա: Հիմա Դուք իր հետ քննարկե՞լ եք դա: Եթե մի կարգավորում բերում եք, քննարկեք այն անձնավորության հետ, ով իրականացնում է,- ասաց նա՝ ընդգծելով,- Պահանջում ենք համարժեք գործընկերական հարաբերությունների որակ, այլապես մեր պատկերացրած Հայաստանը կարող է տարբերվել Ձեր պատկերացրածից»:
«Խորհրդակցե՞լ եք Ծառուկյանի հետ». Մելքումյանը՝ Փաշինյանին
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ