Մաստակ վաճառողից մինչև հավաքարար. ինչ աշխատանք են կատարել միլիարդատերերը մինչև հարստանալը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մաստակ վաճառողից մինչև հավաքարար. ինչ աշխատանք են կատարել միլիարդատերերը մինչև հարստանալը

Forbes.ru կայքը ներկայացրել է, թե ինչ աշխատանք են կատարել հայտնի միլիարդատերերը մինչև հարստանալը:

1. Ջեֆ Բեզոս:

splash-bezos-d_0

Տարբեր աշխատանքներ է կատարել McDonald’s ընկերությունում: Amazon ընկերության հիմնադիր, այժմ արդեն 52-ամյա Ջեֆ Բեզոսի ունեցվածքը կազմում է 67.1 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը երիտասարդ տարիներին հասցրել է աշխատել McDonald’s ընկերությունում և սպասարկել հաճախորդների: 16 տարեկան հասակում ամառային արձակուրդների ընթացքում նա աշխատանքի անցավ այս ընկերությունում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր նաև նրա խորթ հայրը` Մայք Բեզոսը: Ավելի ուշ, երբ Բեզոսն արդեն մեծ հարստություն էր կուտակել, նա պատմել է այդ տարիների փորձի մասին: Նորեկ լինելով` նա հատակը մաքրել է կետչուպից և օրվա ընթացքում մի քանի հազար ձու կոտրել: «Ցանկացած աշխատանք կատարելիս կարելի է սովորել պատասխանատու լինել: Դա կախված է նրանից, թե ինչ եք սովորել դպրոցում: Պետք չէ թերագնահատել McDonald’s-ում ձեռք բերած փորձը»,- նշել է նա:

2. Ջեկ Մա:

jack-ma-reuters

Աշխատել է՝ որպես անգլերենի ուսուցիչ: Չինաստանի ամենահարուստ անձանցից մեկը` Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, երիտասարդ տարիներին աշխատել է՝ որպես անգլերենի ուսուցիչ: 28.2 մլրդ դոլար կարողություն ունեցող Ջեկ Ման ծնվել է երաժիշտների ընտանիքում: Դեռ վաղ հասակից նա սկսել է անգլերեն սովորել, հեծանիվով գնացել է մոտակայքում գտվող ռեստորան և շփվել օտարերկրացիների հետ` լեզուն կատարելագործելու նպատակով, անվճար էքսկուրսիաներ է անցկացրել: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Մանկավարժական համալսարան, որն ավարտել է 1988թ. և այնտեղ էլ աշխատանքի է անցել: Ամսական նա 12 դոլար էր աշխատում: 7 տարի անց լեզվի իմացությունը և թարգմանչի կարողությունները նրան պետք եկան ԱՄՆ առաջին ուղևորության ընթացքում, ուր նա գնացել էր առևտրային պատվիրակության հետ: Սիեթլում ծանոթներից մեկը՝ Մային, ով ընդհանրապես ծանոթ չէր համակարգչի հետ, ցույց տվեց, թե ինչպես է աշխատում համացանցը: Չինաստան վերադառնալով` Alibaba Group-ի  ապագա հիմնադիրը հավաքեց սկզբի համար անհրաժեշտ կապիտալը և հիմնեց իր առաջին ինտերնետ ընկերությունը:

3. Մայքլ Բլումբերգ` կայանող:

image

Bloomberg լրատվական գործակալության հիմնադիր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն այժմ աշխարհի ամենահարուստ անձանց տասնյակում է: Նրա ունեցվածքը գնահատվում է 51.1 մլրդ դոլար: Այս կապիտալը նա կարողացել է ձեռք բերել զրոյից: Նա հարուստ ընտանիքից չի եղել: Հայրը հաշվապահ է աշխատել, մայրը` քարտուղարուհի: Դպրոցն ավարտելուց հետո 1960թ. նա ընդունվեց համալսարան` ընտրելով ինժեների մասնագիտություն: Նրան չհաջողվեց կրթաթոշակ ստանալ, և նա ստիպված էր վճարել ուսման վարձը: Այդ պատճառով նա աշխատանքի անցավ՝ որպես կայանող:

4. Ռիչարդ Բրենսոն` ամսագրի հրատարակիչ:

MELBOURNE, AUSTRALIA - SEPTEMBER 12:  Sir Richard Branson celebrates Virgin Blue's 10th Anniversary in Australia at Melbourne Airport on September 12, 2010 in Melbourne, Australia.  (Photo by Robert Prezioso/Getty Images)

Virgin ընկերությանն հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը դեռ 10 տարեկան չկար, երբ որոշեց բիզնեսով զբաղվել: Ընկերոջ հետ նա եղևնիներ տնկեց, որոնք հետագայում պլանավորում էր վաճառել ամանորին: Իհարկե, այդ ժամանակ բիզնեսը տապալվեց. նապաստակները կերան ծառերի սերմերը: 16 տարեկանում` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, նա ակսեց հրատարակել Student (Ուսանող) ամսագիրը: Չնայած խմբագրությունը սկզբնական շրջանում գտնվում էր հենց Բրենսոնի սենյակում, նա գլոբալ խնդիր էր դրել իր առաջ` ամսագրի համար հայտնի բրիտանացիների սյունակներ գտնել: Գտնելով նրանց կոնտակտները` Բրենսոնը նրանց նամակներ ուղարկեց՝ խնդրելով մեկնաբանել երիտասարդության խնդիրները: Արդյունքում ամսագրում հայտնվեցին բազմաթիվ հայտնի անձանց, այդ թվում՝ Ջոն Լենոնին սյունակները: Ամսագիրը երկու տարվա կյանք ունեցավ, ինչից հետո Բրենսոնը ստիպված էր փակել այն՝ միջոցների և գովազդատուների բացակայության պատճառով:

5. Յան Կում`հավաքարար մթերային խանութում և հաքեր:

maxresdefault

Ուկրաինայում ծնված Յան Կումի ունեցվածքը գնահատվում է 8.8 մլրդ դոլար: 90-ական թթ., երբ 16-ամյա դեռահասը մոր հետ տեղափոխվեց ԱՄՆ, ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: WhatsApp մեսինջերի ապագա համահիմնադին առավոտյան դպրոց էր գնում, ինչից հետո ուղևորվում էր մթերային խանութ, որտեղ հավաքարար էր աշխատում: Մինչև 19 տարեկան հասակը Կումը սեփական համակարգիչ չուներ: Նա ծրագրավորում էր սովորում դասագրքերով, որոնք վերցնում էր գրախանութից, ապա վերադարձնում: Այդ ժամանակ նա միացավ հաքերային խմբերից մեկին: 2000-2007թթ. նա աշխատել է Yahoo ընկերությունում, իսկ 2009թ. թողարկել WhatsApp մեսինջերը, որն այսօր պատկանում է Facebook ընկերությանը: 2014թ. այն վաճառվել է 19 մլրդ դոլարով: 2016թ. սկզբին մեսինջերի օգտատերերի թիվը հասել է միլիարդի:

6. Ուորեն Բաֆետ` մաստակի վաճառող, թերթեր ցրող:

Уоррен Баффетт (№3) владеет $50 млрд.

65.4 մլրդ դոլար կարողություն ունեցող Ուորեն Բաֆետը ծնվել է քաղաքական գործիչ և նախաձեռնող Հովարդ Բաֆետի ապահովված ընտանիքում: Չնայած սրան` ապագա միլիարդատերը դեռ վաղ հասակից գումար աշխատելու փորձեր է արել: Նա դեռ 10 տարեկան չկար, երբ մաստակ և Coca Cola էր գնում իր պապիկի խանութից և այն վերավաճառում հարևաններին: Ավելի ուշ նա աշխատել է՝ որպես թերթեր ցրող: 11 տարեկան հասակից նա առաջին անգամ փորձեց բորսայում խաղալ, իսկ 13 տարեկան հասակում ներկայացրեց առաջին դեկլարացիան եկամուտների մասին: Սրանից 2 տարի անց նա նոր բիզնես մտածեց: Ընկերոջ հետ 25 դոլարով խաղի համար ավտոմատ գնեց և այն վարձով տրամադրեց գեղեցկության սրահներից մեկին: Մի քանի տարի անց երիտասարդ նախաձեռնողներն արդեն մի քանի ավտոմատ ունեին, որոնք ավելի ուշ 1200 դոլարով վաճառեցին պատերազմի վետերաններին:

7. Ֆիլիպ Նայթ` լրագրող և հաշվապահ:

i

2016թ. հունիսին Nike ընկերությունը հայտարարեց, որ ընկերության 78-ամյա հիմնադիր Ֆիլ Նայթը կառավարման նախագահողի պաշտոնին հրաժեշտ է տալիս: Հենց նա է կես դար առաջ` 1964թ., վազքի իր մարզչի` Բիլ Բաուէրմանի հետ հիմնել Blue Ribbon Sports ընկերությունը, որը 7 տարի անց վերանվանվեց Nike: Սպորտային կոշիկներ արտադրելու միտքը նրա մոտ առաջացավ Ճապոնիայի ֆաբրիկաներից մեկն այցելելուց հետո. այնտեղ արտադրվում էին Tiger սպորտային կոշիկները: Սեփական արտադրության առաջին մոդելը Nike ընկերությունը թողակեց 1971թ.: Իսկ մինչ սեփական բիզնեսը հիմելը Ֆիլ Նայթն ավարտել է Օրեգոնի համալսարանի լրագրության ֆակուլտետը և տնտեսագիտական կրթություն ստացել Ստենդֆորդի բիզնեսի համալսարանում: 25.5 մլրդ դոլար կարողություն ունեցող Նայթը երիտասարդ տարիներին հասցրել է աշխատել The oregoinan թերթի սպորտային բաժնում:

8. Դմիտրի Ռիբոլովլյով` սանիտար:

00000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000rybolovlev

Ծնվել է բժիշկների ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ապագա միլիոնատերը փաստաթղթերը ներկայացրել է Պերմի բժշկական համալսարան, ուր ընդունվել է հենց առաջին փորձից: Արդեն երկրորդ կուրսից նա ուսումը համատեղել է աշխատանքի հետ: Դասախոսություններից հետո նա քաղաքի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունքում սանիտար էր աշխատում, ապա` բուժեղբայր: Ներկայումս 7.7 մլրդ դոլար արժողությամբ կարողություն ունեցող երիտասարդը համալսարանն ավարտեց կարմիր դիպլոմով, բայց սրտաբանական բաժանմունքում որպես բժիշկ երկար չաշխատեց: 90-ականների սկզբին նա տեղափոխվեց բիզնես ոլորտ: Նրա առաջին ընկերությունը բժշկական ուղղվածություն ուներ:

9. Օլեգ Տինկով` էլեկտրիկ:

oleg_tinkov_tinkoff-saxo_event_in_moscow

Կես մլրդ կարողություն ունեցող Օլեգ Տինկովն առաջին ռուբլին աշխատել է 6-րդ դասարանում` կահույքի ֆաբրիկայում: Ընկերոջ հետ աշխատել է նաև մակարոնի ֆաբրիկայում: 18 տարեկանում սկսել է սովորել էլեկտրիկի աշխատանքը: Աշխատանքը սկսվում էր առավոտյան ժամը 7-ից, ավարտվում` գիշերը` ժամը 3-ին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը