![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/06/vk.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,–ասվում է որոշման մեջ: