Cosmo.ru կայքը գրում է, որ եթե ցանկանում եք նիհարել, կարող եք սննդակարգ ընդգրկել հետևյալ միկրոէլեմենտները:
Քրոմ
Ակտիվորեն մասնակցում է նյութափոխանակությանը: Այն համագործակցում է ինսուլինի հետ, օրն օրգանիզմին օգնում է ավելի լավ յուրացնել գյուկոզան` նվազեցնելով շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: Որքան շատ քրոմ է պարունակվում ձեր սննդակարգում, այնքան քիչ ուտելու ցանկություն եք ունենում:
Քրոմի աղբյուր են
Հնդկաձավար, ընկույզ, պինդ պանիր, կաթնաթթվային մթերքներ, շամպինիոն, հավի միս, հում սոխ, կարտոֆիլ, լոբի, սիսեռ, բալ, հապալաս, սալոր, տանձ, թարմ լոլիկ և վարունգ, ծաղկակաղամբ, բրոկոլի, նարինջ, յուղոտ ծովաձուկ:
Կալցիում
Դիետոլոգներն այն լավագույնն են համարում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Մի մոռացեք օգտագործել մթերք, որը կալցիում է պարունակում, և ձեր օրգանիզմը կսկսի ավելի լավ աշխատել, քանի որ այն արագացնում է նյութափոխանակությունը, իջեցնում է նյարդային լարվածությունը, ազատում է մկանային սպազմներից, լավացնում է արյան վիճակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, օգնում շագանակագեղձի աշխատանքին:
Որպեսզի օրգանիզմում կալցիումի քանակը նորմալ լինի, անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել կալցիում պարունակող մթերք, այլև նվազեցնել աղի և կոֆեինի օգտագործումը, որոնք պակասեցնում են կալցիումի քանակը:
Կալցիում աղբյուր են
Քունջութ, պնդուկ, նուշ, ծիրանի չիր, ընկույզ, գետնանուշ, չամիչ, սոյա, կաղամբ, մաղադանոս, սպանախ, նեխուր, կանաչ սոխ, գազար, կարտոֆիլ, կաթնամթերք, պանիր, ձու, ծովամթերք:
Մագնեզիում
Արագացնում է գլյուկոզայի յուրացումը, ինչպես նաև նյութափոխանակությունը: Այն նորմալացնում է սրտի ռիթմը, իջեցնում օրգանիզմում շաքարի քանակը, լավացնում է շնչառությունը, ատամների վիճակը:
Մագնեզիում աղբյուր են
Կակաո, ծովամթերք, արևածաղկի սերմեր, քունջութի սերմեր, շոկոլադ, լոբի, ոսպ:
Երկաթ
Այն ընդհանուր առմամբ դրական է անդրադառնում արյունատար համակարգի աշխատանքի վրա: Ակտիվ մասնակցություն է ունենում հեմոգլոբինի ձևավորման գործում, ամրացնում է դիմադրողականությունը:
Երկաթի աղբյուր են
Լոբի, միս, չիր, նուռ, խնձոր, դեղձ:
Կալիում
Նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, պետք է ընտրեն հավասարակշռված սննդակարգ, որի կազմում պետք է ընդգրկվեն նաև մթերքներ, որոնք հարուստ են կալիումով: Այն լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը, օրգանիզմից հանում տոքսինները, մթերքը սկսում է ավելի արագ մարսվել, կարգավորվում է զարկերակային ճնշումը:
Կալիումի աղբյուր են
Չրեր, բանան, կարտոֆիլ, դեղձ, ընկույզ, սև հաղարջ:
Պատրաստեց 168.am-ը