Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է. Փաշինյանը՝ ռուսական գազի սակագնի մասին. news.am
Advertisement 1000 x 90

Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է. Փաշինյանը՝ ռուսական գազի սակագնի մասին. news.am

Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է, քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև խնդիրների մասին հարցին:

«Ներկայում ոչ մի խնդիր չկա: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը հիմնականում համընկնում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ, որոնց հարցում կարող են անհամապատասխանություններ լինել: Կարևորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է գազային խնդրին և հարցին, որ Հայաստանում սպառողները չեն զգում ռուսական գազի ցածր գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք եզրակացության, որ դա ներհայաստանյան խնդիր է: Քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Բայց սահմանից մինչև սպառողի տուն գազի սակագինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը կքննարկենք և կհասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին չի վերաբերում»:

Նա, միաժամանակ, հավելել է, որ Հայաստանը, իհարկե, հույս ունի ավելի էժան գազ ստանալ: «Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար, բայց մենք ավելի բացառիկ գնի հույս ունենք: Այդ հարցերը կքննարկենք, և ես հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»,- ասել է նա:

news.am



Նման նյութեր