Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջին խաղին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները:
Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:











ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած այցի մյուս իրադարձությունները՝ ստորև՝ ֆոտոշարքով:
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը





Վարչապետ Փաշինյանը Կարմիր հրապարակում ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին







Վարչապետն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր


Այց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի






Մոսկվայում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին




Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը



Վարչապետը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ









