Տաճարը տեղակայված է Կոյա-սան լեռան ստորոտին՝ Կուդոյամա բնակավայրում։
Դրսից տաճարը արատսովոր ոչ մի բանով աչքի չի ընկնում, բայց ներսում կարելի է գտնել հազարավոր փայտե ցուցանակներ, որոնց վրա կուրծք է պատկերված։
Սկզբից Ձիսոն-ին տաճարը կառուցվել է որպես մուտք դեպի Կոյա-սան լեռը։ Օրերից մի օր այստեղ գալիս է մի բժիշկ, ով աղոթում է կրծքի քաղցկեղ ունեցող իր հիվանդներից մեկի համար և տաճարում սկսում են փոփոխություններ տեղի ունենալ։ Բժիշկը խնդրեց թույլ տալ տաճար բերել կրծքի տեսք ունեցող ցուցանակներ և նման թույլտվություն ստացավ, որից հետո նոր ավանդույթ ձևավորվեց։
Տաճարի այցելուներն աղոթում են կրծքի քաղցկեղից բուժվելու, հղիությունը թեթև տանելու համար, հաղորդում է The Daily News-ը։