Արթուր Դանիելյանի հրապարակումը.
Հետաքրքիր ա, իսկ հիմա գոնե ոմանք խելքի կընկնեն, թե ում նկատի ուներ Սամվել Բաբայանը, երբ դատարանից ազատվելիս ասաց, որ իրեն մի «կենդանի» է «պատվիրել» ու, որ ժողովուրդը սխալ մարդու է մեծարում:
Ներեցեք իմ հոռետեսությունը: Կամ մի ներեք, պրինցիպի վեջիս չի: Նենց ա ստացվել, որ ես տեսնում ու լսում եմ մի փոքր ավելի շատ, քան մնացածը: Երբ երկրի վարչապետը, սաղ թեմաները թողած, խոսում է դասարանցիների հավաքած ուտելիքը արջերին կերցնելու մասին, իմ համար ակնհայտ է, որ սա զուտ քաղաքական բնույթ կրող օպերացիա է: Ես ձեզանից շատ ավելի լավ գիտեմ, թե ինչ գաղտնիքներ կարող են բացահայտվել, եթե իրավապահները Մանվելի հետ «ճիշտ» աշխատեն: Գիտեմ, բայց հույս չունեմ, որովհետև տենց չի լինում, որ մի հանցագործին մյուսով փոխարինող համակարգն ուզենա արդարություն վերականգնի: Չէ, արդարությունը չի խնդիրը, խնդիրը իշխանությունն է, ու հիմա իշխանության համար պայքարում բազմաթիվ կոմպրոմիսներ են տեղի ունենում: Մինչդեռ նախկին կոմպրոմիսների բեռ ունեցող մարդիկ չեն կարող գնալ արդարադատության ճանապարհով: Տենց լիներ Սերժը դա կաներ, բայց չէր կարող, քանի որ 30 տարվա կոմպրոմիսների բեռ կար ուսերին:
Ես հլը որ տեսնում եմ ռեվանշիստների քեֆ: Ամեն մեկն իր քաղաքական դիվիդենտ է փորձում որսալ: Լևոնականները թռել են Մանվելի դեմքին, որովհետև վերջապես պատժվեց նա, ով իրենց կարծիքով պատասխանատու է իրենց շարժման վախճանի համար հեռավոր 2008-ին: Քոչարյանականները հրճվում են, քանի որ իրենց մեծագույն աչքի փուշերից մեկը, եթե ոչ մեծագույնը, չեզոքացավ: Նիկոլենք փորձում են ինքնահաստատավել ու ձեռի հետ էլ Վիգենին խփել, մի տեսակ մոռանալով, որ 2016-ին պաշտպանության նախարարի պաշտոնում այլ մարդ էր: Նրանք մոռանում են նաև այն փաստը, որ իրենք Ազգ-բանակի բոլոր ռեֆորմները որորշել են անփոփոխ թողնել, քանի որ դրանք խիստ անհրաժեշտ են: Ինչ էլ լինի փորձելու են կապել Ազգ-բանակի հետ, քանի որ իրենք վտանգ տեսնում են Վիգենի մեջ, ոչ թե կոռուպցիայի կամ ասենք Ադրբեջանի մեջ:
Բոլորը մի տեսակ մոռանում են նշեն, որ պահածոների վրա առկա պիտանելիության ժամկետը վկայում է այն մասին, որ այդ հանցավոր յուրացումը տեղի է ունեցել մի մարդու օրոք, ում կնոջ ամեն խոսքը ոսկու գին ուներ բոլոր ԶԼՄ-ների համար, երբ պետք էր Վիգենին հարվածել: Ես երեկ ֆեյսում ինչ ասես կարդացի, բայց էդ մի անունը չկարդացի: Ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ չեմ էլ կարդա:
Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրոք ուզում են, որ բոլորը պատժվեն, որ արդարությունը վերականգնվի: Բայց շատ քչերն են հասկանում, որ եթե նրանք շարունակեն հալած յուղի տեղ ընդունել բոլոր սնուցվող «կտերը», այս գործը կփակվի այնպես, ինչպես փակվել են մնացած բոլոր քաղաքական առևտրով պայմանավորված գործերը: Մի երկու քավության նոխազ կգտնեն ու իրար մեջ կբարիշեն: Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես էլ եմ կարծում, որ Սամվել Բաբայանը շատ ավելի նախընտրելի հերոս է, քան Մանվել Գրիգորյանը… բայց ախր հարցը դա չի է:
Նենց որ, էլի եմ ասում, ինձ կներեք, բայց ես շատ լավ գիտեմ ում եք դուք հենց հիմա նշանակում պաշտոնի ու ինչ սխեմաներով են նրանք շատ շուտով նստելու՝ օրինակ թրաֆիկինգի վրա: Ըստ այդմ, ես մի տեսակ թերահավատ եմ… Քանի դեռ կան քաղաքական դրդապատճառներով պատասխանատվությունից ազատված անձինք, պարտադիր կլինեն նաև քաղաքական պատճառներով բանտարկյալները, սրանք իմ խոսքերը չեն, սա Նիկոլն է ասել մոտ երկու տարի առաջ: Իսկ Նոր Հայաստանում քաղազատյալներ փաստացի արդեն կան: