Անգլիայի հավաքականը Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել է Թունիսին:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Կեյնը: Նա դարձել է դուբլի հեղինակ:
Խմբային փուլի հաջորդ տուրում Անգլիայի մրցակիցը կլինի Պանաման: Խաղը կկայանա հունիսի 24-ին: