«Գյուղում ու ընդհանրապես ամբողջ շրջանում նրանից սարսափում էին: Թաքուն իրար ականջի ասում էին, թե Համզեն թուրք ա, ոմանք էլ՝ քուրդ, բայց հայ էր… Ընկերների հետ զինված ապրում էին ալան-թալանով՝ ժողովրդի ունեցվածքի հաշվին: Էս անգրագետ սրիկաներն իրանց ներկայացնում էին ազգի տեր ու պաշտպան, մինչդեռ սրանցից ոչ ոքի մարտի դաշտում երբևէ չէին տեսել: Էն լեռները բարձրացած նվիրյալների համար հավաքած զենք-զինամթերքն էլ էին հափշտակում ու թուրքի վրա ծախում, սնունդն էլ:
Մուշ, Խասգյուղ, 1897թ.»,- իր էջում ներկայացրել է Արշալույս Զուրաբյանը: