Փաստաբան Նորայր Նորիկյանի հրապարակումը.
Եկեք մինչև վերջ անկեղծ լինենք. ինչպես գեներալ Մանվելի կործանման, այնպես էլ ենթադրյալ այլ անձանց հնարավոր կալանավորման համար թիվ մեկ մեղավորն այն քաղաքական համակարգն էր և տիրող բարքերը, որը ստեղծել էր Սերժ Սարգսյանը:
Այդ մարդը կարող էր սանձել, զսպել, արգելել, ինչպես նաև պատժել բոլորին՝ այդ թվում գեներալ Մանվելին, որ չի կարելի գողանալ, թալանել, հղփանալ…
Այդ մարդը թույլ էր տվել իր շրջապատին այդ ամենը, որ նրանց պահեր վերահսկողության տակ, իսկ այսօր նրանք պատասխան են տալիս այդ ամենաթողության և իրենց կատարած հանցագործությունների համար…
Որևէ կասկած չունեմ, որ առաջիկայում յուրաքանչյուր ենթադրյալ կալանավորվող անձի հետ միասին Սերժ Սարգսյանն ունի իր յուրովի մեղքի բաժինը…
Չէ՛ր կարելի հայրենիքը վերածել ուղղակիորեն առուծախի հարթակի, չէ՛ր կարելի…