1939 թվականի Երևանի աշնանային երեկոներից մեկում մեծ պապս (պապիկիս հայրը) հարևանի հետ նարդի խաղալու ընթացքում խոսում էր Հիտլերի հայտարարած պատերազմից։ Նրանք նարդի էին խաղում և զրուցում մոտավորապես այնպես ինչպես այս օրերին ես ու Արթուր Դանիելյանը։ Պապիկս խոսքի մեջ ասել է, որ չի հավատում Հիտլերի հաղթանակին ու նրան համարում է խելագար։ Նա չգիտեր, որ իր նարդու ընկերը ՍՍՀՄ ՀՊԱՐՏ քաղաքացի է, ով ԿՀԱՅՏՆԻ պապիկիս ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ խոսքերի մասին (այդ ժամանակ ՍՍՀՄ Հիտլերի հետ դաշնակից էր)։ Հաջորդ գիշերը КГБ-ից այցելում են մեր տուն։ Անհայտ ուղղությամբ տանում են մեծ պապիս, իսկ հետո տատիս։ Հարևանները իհարկե մեծ ցնծությամբ են ընդունում ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ էլեմենտի ձերբակալությունը։ Որևէ մեկը չի էլ խորանում ինչու և ուր տարան պապիս։ Նրանց որդուն՝ Մարտուն պապիկիս, ով այդ ժամանակ 9 տարեկան էր, հանձնում են քյավառի մանկատուն։
Հետո սկսվում է պատերազմը, Հիտլերը ՍՍՀՄ համար դաշնակիցից վերածվում է թշնամու։ Հետո Հիտլերը պարտվում է, ինչպես և նարդու շուրջ համարձակվել էր ասել, արդեն գնդակահարված պապս։ Հետո 50 ականներին գալիս է պապիկիս հետմահու արդարացման թուղթը, որը մինչև կյանքի վերջ մանկատանը մեծացած Մարտուն պապուս ամենաթանկ բանն էր։
Մարտուն պապս ամբողջ կյանքում նարդին խաղում էր լուռ։