Իրականություն՝ «բանկետային» գեներալների մասին. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Իրականություն՝ «բանկետային» գեներալների մասին. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան հրապարակումը. Ուշագրավ տեղեկություններ է երեկ լրագրողներին ներկայացրել Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

«Ես ՀՀ առաջին գեներալներից եմ, ով այդ կոչումը ստացել է Արցախյան պատերազմից անմիջապես հետո: Սակայն գեներալի կոչումը ՀՀ-ում հենց սկզբից էլ վարկաբեկված է եղել: Գեներալ դառնալու համար միայն սովորելն ութից տասը տարի է պահանջում՝ կադրային զինվորականը պետք է երկար ճանապարհ անցնի ռազմական ուսումնարանից մինչև բարձրագույն ղեկավարություն: Մինչդեռ Հայաստանում գեներալի կոչումը որոշակի ծառայությունների դիմաց տրվող նվերի նման մի երևույթի է վերածվել»,- ասել է Լևոն Ստեփանյանը։

Այնուհետև նա նշել է, որ ներկայիս որոշ գեներալներ այդ կոչումը ստացել են քաղաքական «խաղերի» արդյունքում՝ ընտրությունների ժամանակ ձայներ «բերելու» դիմաց: «Գեներալի գիտեմ, որը միջոցառումներ կազմակերպելու համար է այդ կոչումը ստացել: Նաև գեներալ եմ ճանաչում, ով նույնիսկ չգիտեր, թե ինչպես պետք է ճիշտ ողջունել և ողջունում էր ձախ ձեռքով։ Գեներալ գիտեմ, ով դանակ-պատառաքաղից տարրական օգտվել չգիտի, իսկ մյուսն անգամ տեղյալ էլ չէր, որ Արարատը Հայաստանի տարածքում չի գտնվում, այլ Թուրքիայի»,- պատմել է Ստեփանյանը։



Նման նյութեր