Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հրապարակումը.
Երևան քաղաքի ոստիկանապետ է նշանակվել Արտակ Պողոսյանը։ Ինչպես ես եմ հասկանում Երևանի ոստիկանապետ դառնալու համար պարտադիր է բռնություն կրողի համբավը, այն էլ ՄԻԵԴ-ով հաստատված։
Եթե հիշում եք, Աշոտ Կարապետյանը հայտնի էր որպես Գրիշա Վիրաբյանին խոշտանգող և սա հաստատված էր ՄԻԵԴ վճռով։ Իսկ նորանշանակ Արտակ Պողոսյանը ժամանակին ուշադրություն գրավեց, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր։ Նա ապտակել էր Կենտրոնի բաժին բերման ենթարկված ֆոտոլրագրող Անի Գևորգյանին։ Արտակ Պողոսյանը ներս էր մտել այն պահին, երբ Անին խոսում էր հեռախոսով, ապտակել էր, ձեռքից խլել հեռախոսը և ասել«արա ովա սրա ձեռը հեռախոս տվել»։ Հիշեցնեմ, որ խոչնդոտվել էր լրագրողի աշխատանքը։
Այս գործը հիմա ՄԻԵԴ-ում է, փաստաբան Vahe Grigoryan: Տպավորություն է, որ ոստիկանությունը չի ուզում հրաժարվել բռնություն կրողի համբավից և այս ավանդույթը պահպանվելու է։ Սա խայտառակ նշանակում է։