Առողջ լինելու համար պետք է սառը ցնցուղ ընդունել. մասնագետներ
Advertisement 1000 x 90

Առողջ լինելու համար պետք է սառը ցնցուղ ընդունել. մասնագետներ

Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր բժիշկ Սերգեյ Բուբնովսկին իմունիտետը լավացնելու պարզ մեթոդ է խորհուրդ տալիս: Իր խոսքերով՝ իմունիտետը բարձրացնելու համար պարզապես անհրաժեշտ է ոտքերը թրջել սառը ջրի մեջ:

Գերմանացի գիտնականները, իրենց հերթին, անցկացրել են հետազոտություն, որը ցույց է տվել, որ բոլոր նրանք, ովքեր լոգանք ընդունելիս առնվազն 2 րոպե սառը ջրի տակ են անցկացնում, հազվադեպ են տառապում մրսածության պատճառով առաջացած հիվանդություններից:

Սառը ջուրը հրաշալի է արյան հոսքի, մարմինն էներգիայով սնուցելու համար: Եթե առավոտյան դեմքը սառը ջրով լվանաք, ամբողջ օրվա համար էներգիա կհավաքեք և ձեզ թարմ կզգաք:

Սառը ցնցուղը կլավացնի տրամադրությունը, կհանգստացնի սթրեսը, կխթանի նոեպինեֆրին կոչվող հորմոնի արտազատումը (այս հորմոնը նման է ադրենալինին):

Բժիշկ Բուբնովսկու առաջարկած մեթոդը

Լոգարանը լցրեք սառը ջրով, ոտքերն իջեցրեք ջրի մեջ և պահեք 15 րոպե: Դրանից հետո գուլպաներ հագեք: Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, կատարեք այս գործողությունները: Այս ճանապարհով կլավացնեք իմունիտետը: Մրսածության դեպքում սա կատարեք 4 ժամը մեկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը