Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում ոսկերչական սրահից կատարած ավազակային հարձակման փաստով. shasmhyan.com
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում ոսկերչական սրահից կատարած ավազակային հարձակման փաստով. shasmhyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 25-ին, Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկերչական խանութում՝ հրազենով և դանակով զինված ճիվաղի կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով: Պարզվել է, որ նա ներս է մտել նշված խանութ-սրահ և մատանի գնելու պատրվակով վաճառողուհի Վ. Ս.-ից ուզել է ոսկուց և ադամանդե քարերով՝ մոտ 7 գրամ կշռով կանացի մատանի, ասելով, որ ինքը հավանում է այն, «միհատ էլ դռան մոտ սպասող ծանոթին ցույց տա», վերցրել ու փախել է:

Ընթացքում նա նստել է Mercedes մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ կենտրոնի քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ ավազակային հարձակումը կատարել է Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Վաղինակ Մքանյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ-օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վ. Մքանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հափշտակված մատանու արժեքը 1 մլն 400 հազար դրամ է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում: Ճիվաղը ներս էր մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել էր փախուստի: Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել էր մի քանի ավտոմեքենաներ, սակայն ճիվաղը չէր կարողացել փախուստի դիմել, դուրս էր եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորպես դադարեցվել էր ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից:

Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Դեպքի հանգամանքները պարզվում են: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com