Խնձոր կերեք
Advertisement 1000 x 90

Խնձոր կերեք

Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաև նպաստում օրգանիզմի երիտասարդացմանը:

Երեկ նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:

Նրանք խնձորի մեջ հայտնաբերել են մի բարդ տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառությունը և բարձրացնում իմունային համակարգի պաշտպանության մակարդակը:

Ավելին, կամավորների հետ կատարված փորձերի արդյունքում, որոնք օգտագործել են զգալի քանակությամբ խնձորի հյութ, մասնագետները պարզել են, որ նրանց սիրտ-անոթային համակարգը և ամբողջությամբ վերցված օրգանիզմը երիտասարդացել է առնվազն 17 տարով:

Ըստ բրիտանական մամուլի` էպիկատեխին պոլիֆենոլի առավել մեծ խտություն հանդիպում է վայրի խնձորներում: