Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց. life.tert.am
Advertisement 1000 x 90

Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց. life.tert.am

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը հիվանդանոցում է։ Նա գտնվում է Նաիրի բժշկական կոենտրոնում։ Tert.am Life–ի տեղեկություններով` երգչուհու վիճակը ծանր է։

Տկն Նադեժդայի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեցինք Նաիրի բժշկական կենտրոնի հետ, սակայն ընդունարանից հայտնեցին, որ երգչուհու վիճակի մասին տեղեկություն տրամադրել իրավասու չեն, իսկ Քիմիոթերապիայի բաժնի վարիչ Լևոն Բադալյանն այս պահին տեղում չէ։

Նշենք, որ այս շրջանում Էմմին Հայաստանում է։ Ինստագրամի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել մայրիկի առողջական վիճակի մասին.

«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար: Պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի: 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»։

Ամիսներ առաջ` մայրիկի տարեդարձի օրը Էմմին ևս մի գրառում էր արել, որտեղ ևս անդրադարձել էր մայրիկի առողջական խնդրին. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից. առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում. Աստված ջան թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։ Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղայն, խիստ և պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու և ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս, ու երբեք չմոռանաս ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես»։

Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է առողջական վիճակի բարդ շրջափուլերը։

life.tert.am