Բաբկեն Թունյանի գրառումը.
Հաճախ լրահոսումս հանդիպում են իդիոտ ստատուսներ, որ հիմնականում գրվում են ֆեյքերի կողմից, քաղաքական պատվերի շրջանակներում։ Պատահում է, որ հետաքրքրության համար նայում եմ՝ ընկերներիցս ո՞վ ա լայքել։ Լայքողների մեջ ֆրենդեր հազվադեպ եմ հանդիպում, բայց փոխարենը շատ հաճախ հանդիպում եմ բեղերով մի խմբագրի։ Արդեն ռեֆլեքս ա մոտս, հենց տենց հիմար գրառում եմ տեսնում, անկախ ինձնից քոմենթներում ու լայքերի մեջ իրեն եմ փնտրում ու, ինքը, որպես կանոն, համարյա չի հիասթափեցնում. պարտաճանաչ տեղում ա լինում: