Ինչպես է պետք նիհարել` կախված կազմվածքի ձևից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է պետք նիհարել` կախված կազմվածքի ձևից

Marketium.ru կայքը գրում է, որ մարդկանց մեծ մասի կազմվածքը կարելի է բաժանել 3 տիպի։ Իհարկե, այս երեք տարատեսակների շրջանակներում գոյություն ունեն բազմաթիվ ձևեր և չափեր։ Սակայն հաշվի առնելով հիմնական ձևերը՝ կարելի է եզրահանգում կատարել օրգանիզմում մկանային զանգվածի ձևավորման առանձնահատկությունների մասին։ Օրգանիզմի համար իդեալական քաշը տաբերվում է. շատ բան կախված է զբաղվածության տեսակից, կենսակերպից, սնունդից և այլն։

hudet-ot-tipa-teloslozheniya_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Էկտոմորֆ։ Այս կառուցվածքի մարդիկ հիմնականում նիհար կազմվածք են ունենում՝ նկատելիորեն երկար վերջույթներով։ Չնայած նրանք սովորաբար նիհար կամ փոքր տեսք են ունենում, բայց կարող են ավելորդ ճարպեր ունենալ։ Նրանք բավական արագ նյութափոխանակություն ունեն. կարող են շատ ուտել՝ մնալով նույն քաշին։ Սակայն մկանային զանգված հավաքելը նրանց համար բավական բարդ է։ Իդեալական կազմվածքի հասնելու համար էկտոմորֆներին հարկավոր է ընդունել որակյալ ճարպերով, ածխաջրերով սնունդ, ինչպես նաև՝ 25-30 գրամ սպիտակուց յուրաքանչյուր սնվելիս։

hudet-ot-tipa-teloslozheniya_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Մեզոմորֆ։ Այսպիսի կառուցված ունեցող մարդկանց համար հիմնականում հեշտ է լինում մկանային զանգված հավաքել, նրանք սովարաբար համաչափ կազմվածք են ունենում։ Նրանք արագ են քաշ հավաքում և նիհարում։ Այդպես արագ էլ նրանք կարող են մկանային զանգված հավաքել։ Օրգանիզմն աշխատում է արագ ռեժիմով, այդ պատճառով էլ մկանային զանգվածը բոլորից շուտ են հավաքում։ Իդեալական կառուցվածքի հասնելու համար նրանք պետք է օգտագործեն միջին քանակի ածխաջուր, ինչպես նաև պետք է հաշվի առնեն սպիտակուցների և ամինաթթուների օգտագործման անհրաժեշտությունը։

hudet-ot-tipa-teloslozheniya_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Էնդոմորֆ։ Այսպիսի կառուցվածք ունեցող մարդիկ ժառանգաբար կլորավուն կառուցվածք ունեն։ Նրանք բոլորից շատ են հակված ավելորդ քաշ հավաքել։ Էնդոմորֆ կանանց ամենադժվարն է իդեալական քաշ պահելը։ Նրանք հեշտությամբ կարող են ավելորդ քաշ հավաքել և մշտապես պետք է հետևեն իրենց քաշին։ Էնդոմորֆներն «ամենակամակոր» նյութափոխանակությունն ունեն։ Սակայն սա չի նշանակում, որ նրանք դատապարտված են ավելորդ քաշ ունենալ։ Պարզապես պետք է հաշվի առնեն իրենց առանձնահատկությունները։ Պարտադիր է ամեն օր զբաղվել սպորտով, ճիշտ սնվել և օգտագործել մթերքներ, որոնք կարող են արագացնել նյութափոխանակությունը։ Սննդակարգը պետք է բաղկացած լինի բարձրորակ ճարպերից և սպիտակուցներից, իսկ ածխաջրերը պետք է հասցվեն նվազագույնի։

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»

marketium.ru