Գործընթացների արագությունը ստիպեց խոսել ավելի շուտ. Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

Գործընթացների արագությունը ստիպեց խոսել ավելի շուտ. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի հրապարակումը.

Չնայած որոշել էի պահպանել 100 օրյա լռությունը, սակայն գործընթացների արագությունը ստիպեց խոսել ավելի շուտ:
Համոզված եմ, որ «Նոր Հայաստանում» պետք է բացառվի իշխանությունն ամեն գնով պահելու և ամեն գնով իշխանության գալու նախկինում ձևավորված արատավոր և վտանգավոր պրակտիկան:

Դա երաշխավորելու համար Հայաստանում պետք է ստեղծել մրցակցային և գաղափարախոսության վրա հիմնված արդյունավետ գործող քաղաքական համակարգ, որի կայացման համար վարչապետ Փաշինյանը պետք է.

1. Նախաձեռնի Սահմանադրական բարեփոխումներ` իշխանության ապակենտրոնացման և Վարչապետի չափից ավել լիազորությունները սահմանափակելու նպատակով;

2. Հստակեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները` հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առնվազն մեկ տարի պահպանելուժողովրդավարական կանոնը;

3. հռչակի իր քաղաքական գաղափարախոսության մասին` կոնկրետացնելով այդ գաղափարախոսության դիրքավորումը և դրանով իսկ տալով հնարավորություն ձևավորել գաղափարական ընդդիմություն;



Նման նյութեր