Քայլի Ջենների բոյֆրենդի 300 հազարանոց տուգանքը
Advertisement 1000 x 90

Քայլի Ջենների բոյֆրենդի 300 հազարանոց տուգանքը

Քայլի Ջենների և ռեփեր Tyga–ի արկածները շարունակվում են։ Զույգը Քայլիի ծննդյան օրը նշում էր Բահամյան կղզիներում, իսկ այդ ընթացքում Լոս Անջելեսի դատարանը ռեփերին կալանավորելու օրդեր է տվել, քանի որ ռեփերը Մալիբուում իր նախկին տան սեփականատիրոջը 480 հազար դոլար է պարտք։

Քիմ Քարդաշյանի քույրիկն ու Tyga–ն երեկ վերադարձել են տուն։

pizap.com14713533450321

Երաժշտին պետք է անմիջապես կալանավորեին օդանավակայանում, սակայն, TMZ–ի փոխանցմամբ, նա միանգամից վճարել է պարտքի կեսից ավելին (ըստ տեղեկությունների՝ 300 հազար դոլար), և նրան բաց են թողել։

Ռեփերը դրանով փրկել է Քայլիին մատուցած իր նվերը։ Երաժիշտը 200 հազար դոլար արժողությամբ Maybach էր նվիրել ընկերուհուն,որը կարող էին առգրավել պարտքի դիմաց։

Հանգստյան օրերին հայտնի էր դարձել, որ Քայլին վաճառքի է հանել Mercedes Benz G-Class G63 AMG–ը, որը նրան նույնպես ռեփերն էր նվիրել։

Ի դեպ, ըստ շշուկների, ռեփերի փաստաբաններին հաջողվել է պայմանավորվել, որ երաժիշտը վճարած գումարից ավելին չի մուծելու։