Մարադոնան ներողություն է խնդրել FIFA-ից
Advertisement 1000 x 90

Մարադոնան ներողություն է խնդրել FIFA-ից

Արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ներողություն է խնդրել մցրավար Մարկ Գեյգերային ուղղված խոսքերի համար:

Ամերիկացի մրցավարը սպասարկել էր Կոլումբիա-Անգլիա հանդիպումը, որից հետո Մարադոնան ասել էր, որ նա շատ բան է հասկանում բեյսբոլից, բայց ոչ ֆուտբոլից.

«Օրեր առաջ մի քանի անթույլատրելի բաներ եմ ասել:

Ներողություն եմ խնդրում FIFA-ից ու նրա նախագահից: Երբեմն կարող եմ չհամաձայնել մրցավարների որոշումների հետ, սակայն ես միշտ հարգել եմ նրանց ծանր աշխատանքը»,- գրել է Մարադոնան «Instagram»-ի իր էջում:

armsport.am