ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկրի մշակութային և հասարակական կյանքին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին: