Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է մահացել
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է մահացել

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 35 մարդ, 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 47-ը անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հորդառատ անձրևներից տուժածների փրկարարական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության, հրշեջ ծառայության շուրջ 48 հազար աշխատակից: Վարչապետ Սինձո Աբեն անձրևներից տուժած շրջաններում իրադրությունը «ծայրահեղ լուրջ» է որակել:

Հուլիսի 6-ից Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են սկսվել: Օդերևութաբաններն այդ շրջաններում արտակարգ տագնապ են հայտարարել: Շատ վայրերում ջուրը հասնում է մինչև շինությունների երկրորդ հարկեր:



Նման նյութեր