Ընկույզները լավացնում են սերմնահեղուկի որակը
Advertisement 1000 x 90

Ընկույզները լավացնում են սերմնահեղուկի որակը

Իսպանացի գիտնականների հետազոտությունների համաձայն, ամեն օր ընկույզի օգտագործումը դրական է ազդում սերմնահեղուկում սպերմատազոիդների քանակի, ինպես նաև դրանց շարժունության վրա: Ընդ որում, նման արդյունքի հասնելու համար բավական է ընդամենը 60 գրամ ընկույզ:

Հետազոտությանը ներգրավել են 18-ից մինչև 35 տարեկան 119 առողջ տղամարդու: Կամավորների առաջին խումբն ամեն օր 14 շաբաթ շարունակ, կերել է պնդուկից, նուշից, հունական ընկույզներից խառնուրդ, իսկ երկրորդը՝ ոչինչ չի փոխել օրվա սննդում:

Փորձի ավարտից հետո պարզվել է, որ առաջին խմբի տղամարդկանց մոտ սերմնահեղուկում սպերմատազոիդների խտությունը 16 տոկոսով մեծացել է, 4 տոկոսով՝ սեռական բջիջների կենսունակությունը, 6 տոկոսով՝ նրանց շարժման արագությունը, 1 տոկոսով՝ ձվաբջջի մեջ ներթափանցելու կարողությունը: Երկրորդ խմբում ոչ մի դրական արդյունք չի նկատվել:

Գիտնականները զգուշացնում են, որ հետազոտությանը մասնակցած տղամարդկանց մոտ վերարտադրողական առողջության հետ խնդիրներ չեն եղել, ինչի հետևանքով դեռևս պարզ չէ՝ կարելի է արդյոք ստացված արդյունքները տարածել վերարտադրության հետ խնդիրներ ունեցողների վրա:

med.news.am