Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը կոչվում է գաստրիտ: Այս հիվանդությունն ի հայտ է գալիս հիմնականում ոչ ճիշտ սննդակարգի, դեղորայքների ազդեցության, սննդային ալերգիայի պատճառով: Սուր գաստրիտ նաև առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի այրվածքները, ոչ ճիշտ նյութափոխանակությունը:
Սուր գաստրիտն ի հայտ է գալիս լորձաթաղանթի բորբոքումների կամ դրա վնասվածքի տեսքով:
Սուր գաստրիտի նշաններն են՝
- Փսխում
- Սրտխառնոց
- Փորլուծություն
- Թուլություն
- Ստամոքսում ծանրության զգացողություն
- Գլխապտույտ
- Թքարտադրություն
- Լեզվի փառ
Սուր գաստրիտի բուժումը
Սուր գաստրիտի ժամանակ անհրաժեշտ է ճիշտ սնվել: Առաջին օրն անհրաժեշտ է ամբողջովին հրաժարվել սննդից: Խմեք միայն թունդ թեյ: Երկրորդ և երրորդ օրերին թույլատրվում է ուտել բրնձի և մանի շիլաներ, ոչ յուղոտ ապուրներ, ջրիկ ապուրներ և կիսել (кисель): Միայն մեկ օր անց գաստրիտով հիվանդը կարող է վերադառնալ սովորական սննդակարգին:
Սուր գաստրիտի նոպաները կարելի է թեթևացնել, եթե ստամոքսը լվանաք հանքային ջրով կամ սոդայաջրով: Շատ արդյունավետ է նաև ստամոքսի շրջանում տաք կոմպրեսներ դնելը: 2-3 օր անկողնային ռեժիմ պահպանեք:
Ամենակարևորը վատ սովորություններից ազատվելն է: Սննդակարգից բացառեք տապակած ուտելիքները, կծու համեմունքները: Նշված ուտելիքներից հրաժարվելը կարող է կանխարգելել սուր գաստրիտի զարգացումը, ստամոքսի խոցը, քրոնիկ գաստրիտը:
Անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև՝ հետևել հիգիենայի կանոններին: Այդ դեպքում պրոֆիլակտիկան լավ արդյունք կապահովի և կնվազեցնի սուր գաստրիտի առաջացման ռիսկը:
Գաստրիտի բուժումը՝ ժողովրդական բժշկության միջոցով
- Կես կիլոգրամ մեղրը, 10մլ կալանխոէի հյութը, 50մլ 10%-ոց պրոպոլիսի սպիրտային թուրմը թրմեք ջրի գոլորշու վրա 30 րոպե, անընդհատ խառնեք: Յուրաքանչյուր խմելուց առաջ թուրմը թափահարեք: Ընդունեք օրական 3 անգամ, 1ճ/գ չափով՝ ուտելուց 1 ժամ առաջ: Անհրաժեշտ է բուժվել 60 օր:
- Կես կիլոգրամ կարտոֆիլի թարմ հյութը խառնեք 1ճ/գ մեղրով: Օրական 2-3 անգամ խմեք այս խառնուրդը՝ ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը տևում է 10 օր, ապա դադար տվեք 10 օր, և կրկնեք կուրսը:
- Սուր գաստրիտի ժամանակ, առավոտյան դատարկ ստամոքսին՝ ուտելուց 30 րոպե առաջ, 2 ձվի հարած սպիտակուց կերեք: Բուժման կուրսը՝ 1 ամիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը