hraparak.am-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է կազմակերպել քաղաքապետարանի աշխատակամզի հետ։ Նպատակը իր հրաժարականի մասին հայտնելն էր։ Նիստի մասնակիցները իջել են ներքև, նրանց մի մասը՝ հիմնականում կանայք, արտասվելով հուզված են դուրս եկել Տարոն Մարգարյանի հետ հանդիպումից։
Այնուհետև քաղաքապետի մոտ են բարձրացել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները: