Այսօր Երեւանում ինքնասպանություն է գործել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է որպես «Գազի Կոլյա»։
Ահազանգն ստացվել է ժամը 10:00-ի սահմաններում՝ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից, որը կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք և բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել տղամարդու դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խումբը դիակի մոտ հայտնաբերել է նաև հրազեն, որով, ենթադրաբար, Ն.Գաբրիելյանը ինքնասպան է եղել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զենքը եղել է օրինական. զենքով պարգևատրվել է տարիներ առաջ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից։
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին ինքնասպանության մասին տեղեկությունները՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։