Եղիսաբեթ Երկրորդը բաց կթողնի իր ծոռան մկրտության արարողությունը
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ Երկրորդը բաց կթողնի իր ծոռան մկրտության արարողությունը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը՝ դուքս, Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, չեն կարող ներկա գտնվել  արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երրորդ երեխայի՝ արքայազն Լուիի, մկրտության արարողությանը, հաղորդում է BBC-ն:

Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացվել է «որոշ ժամանակ առաջ» և որևէ կապ չունի նրա առողջական վիճակի հետ: Արքայազն Լուիի մկրտությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 9-ին: Փակ արարողությունը կանցկացվի Սբ. Ջեյմսի պալատի թագավորական մատուռում:

Եղիսաբեթ Երկրորդը վերադառնում է Նորֆոլք, ինչից հետո նրան հագեցած շաբաթ է սպասում: Հուլիսի 10-ին կկայանա թագավորական ռազմաօդային ուժերի հարյուրամյակի տոնակատարությունը, իսկ հուլիսի 13-ին Վինձորյան ամրոց կայցելի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:



Նման նյութեր