«Վերջը չիմացանք վարչապետի որդին գնա՞ց ծառայելու, թե չէ))))
Կատակ եմ անում իհարկե։ Չգիտեմ տիեզերքում կա կյանք, թե չէ, բայց եթե կա, ապա նույնիսկ նրանք արդեն գիտեն կրտսեր Փաշինյանի ծառայության մասին։ Ասեմ ավելին, լավ են անում, որ էդ թեմայով փիառվում են։ Թող տենց թեմաներով փիառվեն։ Դրա կարիքն ունի նաև բանակը։ Էդ էրեխուն ու բոլոր մնացածին էլ խաղաղ ծառայություն մաղթենք»,- գրել է Արթուր Դանիելյանը։