Արցախի նախագահն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ
Advertisement 1000 x 90

Արցախի նախագահն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել սահմանագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին եւ դրված խնդիրների լուծման ընթացքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: