Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ռեալից» «Յուվենտուս»:
«Հրաշալի տարիներ եմ անցկացրել Մադրիդում: «Ռեալը» նվաճել է իմ սիրտը: Դժվար էր այստեղ խաղալը, քանի որ «Ռեալում» բոլորից սպասելիքները մեծ են: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի այստեղ հաճույք ստանում ֆուտբոլ խաղալիս:
Սակայն նոր շրջափուլ է եկել, այդ իսկ պատճառով էլ խնդրեցի ինձ բաց թողնել Իտալիա: Երկար եմ մտածել տեղափոխությունից առաջ և բոլորին խնդրում եմ հասկանալ ինձ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 9 տարի Մադրիդի «Ռեալում» խաղալուց հետո տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»: