Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Աղսուի շրջանի Բիջո գյուղում «Ազերէներժի»-ին պատկանող բարձր լարման հոսանքի գծերում բռնկված հրդեհով:
Բաքու քաղաքում և Ապշերոնի թերակղզու տարածքում սահմանվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 27-տոկոսանոց սահմանափակում:
Էլեկտրաէներգիայի սահմանափակում չի սահմանվել միայն առաջին կարգի կառույցներում, որոնցից են մետրոպոլիտենը, օդանավակայանը, հիվանդանոցները, պետական նշանակության օբյեկտները և այլն:
Այդուհանդերձ, Բաքվի մետրոպոլիտենից ստացված տվյալներով, էլեկտրաէներգիայի սահմանափակման արդյունքում երկու կայարանների աշխատանք դադարեցված է: