Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,- ասված է նրա ֆեյսբուքյան էջում:
Սիրված նկարչուհին 72 տարեկան էր: Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է:
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ Նրա ընտանիքը Երևան է տեղափոխվել 1953 թվականին: