Reuters գործակալության լուսանկարիչները հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ սերֆինգի մրցաշարից լուսանկարներ են հրապարակել, հաղորդում է ТСН-ը:
Մրցույթին անդամահատված վերջույթներով, տեսողական և լսողական խնդիրներով 21 մարդ է մասնակցել: Նրանց օգնել են կամավորները:
Համարձակ մարզիկներին լողափին դիմավորել են հարազատներն ու ընկերները: Նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում:
«Շատ դժվար էր, գրեթե անհնար: Բայց, միանշանակ, արժեր: Մենք պատմություն կերտեցինք»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Յարոն Քլեյնը: