Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ները. 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ները. 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Դալար գյուղում բախվել են Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Մարտիրոս Բաղրամյանի վարած Opel մակնիշի 08 ՍՍ 737 համարանիշի և Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Սահակյանի վարած Opel մակնիշի 34 TC 204 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սահակյանի ուղևոր՝ համագյուղացի, 12-ամյա Անի Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր Ա. Սահակյանը վարորդ Ա. Սահակյանի աղջիկն է։ Հիվանդանոցից հայտնեցին, որ վթարի հետևանքով ևս 2 երեխա տեղափոխվել է իրենց մոտ, որոնց ինքնությունը ոստիկանությունը պարզում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com