ՄԻՊ հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը
Advertisement 1000 x 90

ՄԻՊ հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում՝ նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առանձնազրույցներ կունենա նաև ազատությունից զրկման վայրերում գտնվող ազգությամբ վրացի անձանց հետ։



Նման նյութեր