ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին:
Նշենք, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության հաղթող հռչակվեց Ֆրանսիան, որը 4-2 հաշվով հաղթանակ տոնեց Խորվաթիայի նկատմամբ: