«Աշխատանքի մի քանի ոլորտ եմ դիտարկում». Նազիկ Ավդալյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Աշխատանքի մի քանի ոլորտ եմ դիտարկում». Նազիկ Ավդալյան. life.tert.am

Սպորտը թողնելուց հետո մեկուկես տարի միայն որդու խնամքով և ընտանեկան հարցերով զբաղված Նազիկ Ավդալյանը հիմա մտածում է աշխատանքի անցնելու մասին։

Tert.am Life–ի հետ զրույցում նա հայտնեց, որ ծանրամարտով չի զբաղվի, մարզչական գործունեություն էլ ծավալել չի պատրաստվում։ Աշխատանքի համար Նազիկը մի քանի ոլորտ է դիտարկում։

«Քանի որ տարբերակներ եմ դիտարկում, առայժմ չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ ոլորտում են պատրաստվում աշխատել։ Ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում,– ասաց նա, ապա նկատեց, որ աշխատելը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար,– Մարդը պետք է աշխատի, որպեսզի իրեն լիարժեք զգա, որևէ մեկից  կախում չունենա։ Ինքնագնահատականդ էլ է ավելի բարձր, երբ աշխատում ես»։

Նազիկը չի բացառում նաև պետական աշխատանքի անցնելը, սակայն այս առումով էլ առայժմ զգուշանում է փակագծերր բացել։

Ավելի մանրամասն՝ life.tert.am



Նման նյութեր