1918 թ. հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, ինժեներ Նիկոլայ Իպատևի տան նկուղում գնդակահարվեցին Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդը իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին: Գնդակահարվածների շարքում էր նաև ընտանեկան բժիշկ Եվգենի Բոտկկինը, հրահանգիչ Ալեքսեյ Տրուպը, աղախին Աննա Դեմիդովան և խոհարար Իվան Խարիտոնովը: Վերջիններս ինքնակամ են ուղեկցել ցարական ընտանիքի անդամներին:
Ներկայացվող լուսանկարները ցարական ընտանիքի գնդակահարությունից հետո ծածուկ դուրս են բերվել Ռուսաստանից. պահպանվում են Յելի համալսարանի հին ձեռագրերի գրադարանում:
Խորհրդային բարձրաստիճան պաշտոնյայի օրագրում գրված է եղել, որ Լենինը վճռեց գնդակահարել Ռոմանովներին, երբ հասկացավ, որ հնից ոչ մի խորհրդանիշ չպետք է պահպանել, այն էլ այս դժվար ժամանակներում:
currenttime.tv
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը