Պերուացի 27-ամյա Ֆրանկո Նորեգան դարձել է աշխարհի ամենասեքսուալ և գրավիչ շեֆ-խոհարարը։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս մասին վկայում են կանանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները։
Ֆրանկոն իր խոհարարական բաղադրատոմսերով կիսվում է համացանցում, որտեղ նրան հետևում են ավելի քան 180 հազար մարդ։ Նա բաղադրատոմսերը ներկայացնում է միայն վարտիք հագած։
Նորեգան հանդիսանում է Նյու-Յորքում տեղակայված BABY BRASA գրիլ-բարի սեփականատերը և շեֆ-խոհարարը։
Երիտասարդը Facebook-ի իր էջում գրել է, որ սովորել է ֆրանսիական Cordon Blue ինստիտուտում, Նյու-Յորքի Միջազգային խոհարարական դպրոցում։