Թեոդոր Դրայզերն ասում է… vnews.am
Advertisement 1000 x 90

Թեոդոր Դրայզերն ասում է… vnews.am

Արվեստը մարդու հոգու համար պահված մեղր է՝ հավաքված տառապանքի ու ծանր աշխատանքի թևերի վրա:

Ես հավատում եմ սիրո գերող ուժին: Ես չեմ հասկանում այն, բայց հավատում եմ, որ այն այս բոլոր փխրուն արարածների մեջ եղած բուրավետ ծաղիկն է:

Բառերը ոչ այլ են, քան մեր մտածածի աղոտ շողքը:

Մեկ միտքը կարող է մեզ համար գունավորել ողջ աշխարհը:

Իմաստության գոյության համար անհրաժեշտ է նաև տգիտության գոյությունը:

Մարդը կարող է մեծ համարվել  ոչ միայն իր մտքի շնորհիվ, այլ նաև զգացմունքների:

Կյանքն ստեղծված է ուժեղների համար: Թույլերի համար ողորմություն չկա:

Երբ սեր ես տալիս, տալիս ես ամեն ինչ:

Կյանքում ամենագլխավոր բանը հենց ինքը՝ կյանքն է:

Նա ժպտաց դժգույն, փաղաքշական ժպիտով, բայց նրա աչքերում այլևս ժպիտ չկար…

Երբ անտեսես լեզվի՝ ուշադրությունդ շեղելը, սիրտդ կլսի:

Աստծո ողորմության առաջ ոչ մի մեղք չափազանց մեծ չէ:

vnews.am