Տղան բացել է պատուհանը և ընկել 13-րդ հարկից։ Ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ, բայց ավարտվել է անհավանական հաջողությամբ։
Օդինցովո քաղաքում հուլիսի 18-ին մեկուկես տարեկան երեխան ընկել է բնակարանի պատուհանից և ողջ է մնացել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Նախապես պարզվել է, որ փոքրիկը տանը եղել է դայակի հետ։ Այն պահին, երբ կինը շեղվել է, երեխան բարձրացել է պատուհանագոգի վրա, բացել պատուհանը և ընկել։
Տղայի ընկնելու թափը մեղմացրել են ծառերը։
Ներկա պահին նա հիվանդանոցում է «գլխուղեղի ցնցում, որովայնի բութ վնասվածք» ախտորոշումով։