Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման ոլորտում. Պ. Սվիտալսկի. tert.am
Advertisement 1000 x 90

Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման ոլորտում. Պ. Սվիտալսկի. tert.am

Սա Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունն է: Այս մասին «ԵՄ-Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը» ծրագրի շուրջ անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այսօր քննարկում ենք, թե ինչպես են հայ գործընկերները պատկերացնում ԵՄ աջակցությունը: Նոր ծրագրի մեկնարկը շատ կարևոր է, հնարավորություն է խոսել այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն նպաստում էլեկտրոնային կառավարմանը: Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները: Սա Հայաստանի հետ համագործակցության փիլիսոփայությունն է: Մեր նպատակն է դարձնել հայերի կյանքը ավելի հեշտ: Մենք փորձում ենք բոլոր վարչական պրոցեսները հեշտացնել հայերի համար»,- ասաց Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ Հայաստանը կարող է զարգացման մի քանի փուլեր ցատկել, դառնալ տեխնոլոգիաների հարցերում առաջատար:

«Այս ծրագրերը համապատասխանում են միջավայրին: Հայաստանը մարդկանց երկիր է, մարդիկ, ում IQ-ն բարձր է: Կարծում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիան Հայաստանի զարգացման շարժիչն է»,- ասաց դեսպանը:

Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Կատերինա Մաթերնովան էլ նշեց, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, ցանկանում են աջակցել Հայաստանում թվային օրակարգին:

«Երկիրը թվային տրանսֆորմացիայի առաջնագծում է: Աջակցել ենք ու շարունակելու ենք աջակցել: Քաղաքացիների համար կյանքը կհեշտանա»,- ասաց Մաթերնովան: Վերջինս շնորհավորեց ներկաներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին, որպեսզի կառավարության ու քաղաքացիների ակնկալիքները արդարանան:

«Նոր տեխնոլոգիաները, էլ. կառավարումը լայն իմաստով կարող են օգնել բավարարել մարդկանց լեգիտիմ ակնկալիքները: Տեխնոլոգիաներն են, որ թույլ են տալիս ներգրավվել քաղաքացիներին, լսել նրանց կարծիքը»,- հավելեց հանձնաժողովի ներկայացուցիչը:

tert,am



Նման նյութեր