Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի հերթում եմ անձնագրային և ռազմահու ական, պատմեմ դեպք։ Ուրեմն մեքենան սխալ տեղ էի կանգնացրել ( բոլորը կանգնել էին, ես էլ կանգնեցի, պարզվեց չէր կարելի), հունական ՃՈն տուգանքը պատուհանիս դրել, գնացել էր։ Հիմա փորձում եմ վճարել։ Ձևը չեմ ջոգում։ Գրում եմ ֆիրմային, ումից վարձել ենք մեքենան։ Պատասխանում են. «տուգանքը դուք պետք ա վճարեք»։ Օկ։ Միացնում եմ օրհնված Գուգլ թրանսլեյթի կամերան, հասկանում եմ, որ կա երկու ինչ-որ տարածքային համայնքային օֆիս կամ բանկ։ Գնում ենք հասցեով։ Փակ ա։ Ու նենց ա փակ, որ հաստատ, մի հինգ տարի ա փակ ա (երկու օֆիսները իրար կողք են, երկուսն էլ փակ): Կողքը կաֆե ա։ Հարցնում ենք տիրոջը ու իրա ընկերոջը։ Զարմացած նայում են թղթին, կյանքում չեն տեսել աչքիս։ Ասում են, հոմ չեք գժվել, հելեք տուն, թուղթն էլ թափեք։
Դե, մենք տենցը չենք։ Գնում ենք բանկ։ Պարզվում ա, Գուգլ քարտեզի վրա բոլոր նշված բանկի մասնաճյուղերը զուտ բանկոմատներ են, բանկ չկա։ Էլի եմ խոդում թրանսլեյթը, մեյլ եմ գտնում։ Գրում են, պահո, պատասխան էկավ։ Ասում ա, էդ մենք փակ չենք, պարզապես մինչև 15-00 ենք աշխատում։ Մյուս օրը գնում ենք շուտ, վախեցած մեզ ընդունում են, զարմացած նայում են տուգանքի թղթին, երկար Ման եմ գալիս կնիքները։ Բայց կայֆը էն ա, որ վերջ. վճարեցինք :)»: