5 սկզբունք, որոնք դանիացի աշակերտներին դարձնում են ամենաերջանիկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 սկզբունք, որոնք դանիացի աշակերտներին դարձնում են ամենաերջանիկը

2016 թ. Դանիան, արդեն որերորդ անգամ ճանաչվեց աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը: Դանիացի գրող Մալին Ռյուդալն իր գրքում՝ «Երջանիկ, ինչպես դանիացիները», պատմում է սկզբունքների մասին, որի վրա կառուցվում է դանիական բարեկեցությունը:

adme.ru-ն գրքից առանձնացրել է մի հատված, ուր ներկայացնում է դանիական դպրոցի օրենքները, որոնք օգնում են զարգացնել երեխայի անձը, օգնում են երեխային հեշտությամբ գտնել իր տեղը կյանքում:

Լինել ամենալավը՝ ամենագլխավորը չէ:

18137865-2016-1476531696-650-6c7838f03f-1476712546

Դանիայում շատ մեծ ուշադրություն են դարձնում աշակերտների ինքնազարգացման, հետաքրքրասիրության, ինչպես նաև թիմային աշխատանքի վրա:

Լինել ազնիվ սեփական անձի հանդեպ նույնքան կարևոր է, որքան կարդալը և գրելը:

18137715-297-1476534288-650-d101b67867-1476712546

Դանիական դպրոցի հիմնական թիրախը՝ անձի դաստիարակությունն է: Այն պետք է լինի անկախ, ինքնուրույն:

Անգիր արած դասերը չեն խրախուսվում:

18137465-590-1476532991-650-40e20ba926-1476712546

Երեխաներին սովորեցնում են ինքնուրույն փնտրել, հետազոտել, փորձեր անել դասերի ժամանակ: Նրանք ունեն թեմատիկ գրականության ընտրության ազատություն:

Կարևորը ոչ թե արդյունքն է, այլ՝ աշակերտի բարեկեցությունը:

18137415-nachalnaya_shkola_v_danii_igrivyj_dizain_i_zelenye_tehnologii_5-1476532500-650-4e7e290668-1476712546

Մանկավարժները ամեն բան անում են, որ երեխաները ուսումից հաճույք ստանան:

Շանսերի հավասարությունը:

18137665-307-1476534316-650-6c7838f03f-1476712546

Աշխատանքի ընդունվելուց դանիացիների միայն 11% է, որ հաշվի է առնում աշխատավարձի չափը: Աշխարհի ամենաբարձր հարկեր ունեցող երկրներից մեկի բնակիչներից քչերն են ձգտում ֆինանսական հարստության: Երիտասարդների մեծ մասը իրեն ազատ է զգում, նրանք վստահ են, որ կարող են տնօրինել իրենց ապագան:

adme.ru



Նման նյութեր