Արքայախնձորը, քրքումը, կիտրոնն ու կոճապղպեղը վաղուց ապացուցված հակաբորբոքային և հակաքաղցկեղածին կանխարգելիչ միջոցներ են:
Այս բոլոր բաղադրիչների համադրության դեպքում կստանաք բուժիչ ըմպելիք, որը ոչ միայն կանխարգելում է քաղցկեղը, այլև՝ բուժում է բորբոքումները: Սա հրաշալի ըմպելիք է, քանի որ օգնում է օրգանիզմին վերականգնվել և երիտասարդանալ:
Homehealthyrecipes կայքը ներկայացնում է այս բաղադրիչների օգտակար հատկանիշներից մի քանիսը:
- Կիտրոնը պարունակում է կիտրոնաթու, որն օգնում է մաքրել երիկամների քարերը:
- Արքայախնձորը 5 անգամ առավել հզոր է, քան յուրաքանչյուր հազի օշարակ:
- Քրքումը պարունակում է հակաքաղցկեղային տարրեր, որոնք կոչվում են կուրկումին:
- Կոճապղպեղը սպանում է նույնիսկ երկու տեսակի քաղցկեղներ:
- Կոկոսի յուղն ու սև պղպեղը լավացնում են սննդարար տարրերի յուրացումը:
Բաղադրություն
- 2 բաժակ հասած արքայախնձոր
- Կես թ/գ սև պղպեղ
- Քրքումի 7սմ-անոց արմատ
- Կոճապղպեղի 5սմ-անոց արմատ
- 1 կեղևազատած կիտրոն
- 1 թ/գ կոկոսի յուղ
Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և լավ խառնեք: Ավելացրեք կոկոսի յուղը վերջում, ապա գդալով խառնեք:
Ըմպելիքը պետք է խմել պատրաստելուց անմիջապես 15 րոպե հետո, որպեսզի այն պահպանի իր սննդարար հատկանիշները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը